Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները հայտնի են
СпортՖուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբային հեղինակավոր այս մրցաշարի փլեյ-օֆֆ-ի ուղեգրեր նվաճել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ՊՍԺ-ն, «Ռոմա»-ն, «Բարսելոնա»-ն, «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Բեշիկթաշ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Բազել»-ը, «Բավարիա»-ն, «Չելսի»-ն, «Յուվենտուս»-ը, «Սևիլիա»-ն, «Շախտյոր»-ը, «Պորտու»-ն, «Ռեալ»-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին: