ՈւԵՖԱ-ն Կարվախալին որակազրկել է մեկ խաղով
СпортՈւԵՖԱ-ն գտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը միտումնավոր է դեղին քարտ ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում՝ ԱՊՕԷԼ-ի դեմ կայացած խաղում:
25-ամյա խաղացողն այդպես ցանկացել է բաց թողնել 6-րդ տուրի ոչինչ չվորոշող հանդիպումը, որպեսզի առանց դեղին քարտերի սկսի մասնակցել փլեյ-օֆի խաղերին:
Արդյունքում, ՈւԵՖԱ-ն վճռել է Կարվախալին զրկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը մասնակցելուց: