Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների և ցուցարարների միջև բախումների հետևանքով 2 պաղեստինցի է զոհվել
Международные новостиԻսրայելցի զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել Գազայի հատվածում բողոքի դուրս եկած պաղեստինցի ցուցարարների դեմ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Իսրայելի սահմանային գոտում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով 50 մարդ է վիրավորվել, մեկ մարդ զոհվել է: Press TV-ի տվյալներով 2 պաղեստինցի ցուցարար է սպանվել:
Իսրայելական բանակից հայտնել են, որ հարյուրավոր պաղեստինցիներ անվադողեր են այրել և քարեր են նետել սահմանի այն կողմում գտնվող զինվորների վրա: Նրանց խոսքով՝ զինվորները կրակ են բացել «երկու հարձակվողի վրա»:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումներն նոր թափ են ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, երբ վերջինս Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մուսուլմանական երկրների բնակիչները բողոքի զանգվածային ցույցեր և երթեր են անցկացնում իրենց քաղաքներում: