Կոնգոյում ՄԱԿ-ի առաքելության վրա հարձակման հետևանքով 14 խաղաղապահ է զոհվել
Международные новостиԿոնգոյում ՄԱԿ-ի առաքելության վրա հարձակման հետևանքով զոհվել է 14 խաղաղապահ և Կոնգոյի բանակի 5 զինծառայող:
Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն: Հարձակման հետևանքով ևս 53 խաղաղապահ վիրավորում է ստացել:
«2017թ. դեկտեմբերի 7-ին հավանաբար ապստամբ ուժերի կողմից հարձակման է ենթարկվել Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության բազան: Բախումներ են տեղի ունեցել գրոհայինների, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և Կոնգոյի զինված ուժերի միջև: Բախումների հետևանքով զոհվել է 14 խաղաղապահ և 5 զինծառայող: 53 խաղաղապահ վիրավորում է ստացել»,- ասված է Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
Զոհերի և վիրավորների ազգության և քաղաքացիության մասին մանրամասներ չեն հաղորդվել: