Արոնյանի հաջորդ մրցակիցը Նակամուրան է. «London Chess Classic»
СпортՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լոնդոնի մրցաշարում կլինի Հիկարու Նակամուրան է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London Chess Classic»-ում կկայանա 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Հիկարու Նակաուրայի հետ:
Մյուս զույգերը կկազմեն՝ Նեպոմնյաշչի-Անանդ, Կարյակին-Վաշիե-Լագրավ, Կարուանա-Սո, Կարլսեն-Ադամս:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):