ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ լրատվամիջոց
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթին՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին 1987-ին կնքված պայմանագրի խախտման համար, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Politico պարբերականը։
Մասնավորապես պատժամիջոցները պետք է ներդրվեն ռուսական ընկերությունների դեմ, որոնք պատասխանատու են հրթիռներ ստեղծելու համար, որոնք խախտում են «սառը պատերազմի» ժամանակ կքնված պայմանագիրը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն դժգոհություն է հայտնել ցամաքային կայանման SSC-8 թեւավոր հրթիռների ստեղծման ո տեղակայման կապակցությամբ։
Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Թրամփի կառավարությունն ուզում է Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկել այն մասին, որ մտադիր է լրջագույնս արձագանքել պայմանագրի խախտմանը ու «փոխել Կրեմլի տնտեսական ծրագրերը»։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ն էլ է սկսելու մշակել նորագույն ցամաքային տեղակայման թեւավոր հրթիռ, որը սակայն չի խախտելու պայմանագիրը։