Գեղարքունիքում 16–ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինն ու տեգրը փորձել են բռնաբարել իրեն
ОбществоԳեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. մարզի գյուղերից մեկի 16-ամյա բնակչուհի Կ. Լ.-ն իրենց տարածքի Ոստիկանություն հայտել է որ գյուղի իրենց տանը ամուսնու եղբայրը՝ 28-ամյա Գ. Ն.-ն ոգելից խմիչքի ազդեցության տակ իրեն ծեծի է ենթարկել, մազերից քաշելով՝ մտցրել է ննջասենյակ, գցել անկողնու վրա ու ցանկացել բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, աղջիկը պատմել է, որ ինքն սկսել է բղավել եւ բղավոցները լսելով՝ ննջասենյակ է մտել ամուսինը՝ 24-ամյա Գ. Ն.-ն, ով կնոջն ասել է, որ նա պետք է կատարի եղբոր ասածները ու երբ ինքը ընդիմացել է, ամուսինը նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն և քաշել մազերը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 16-ամյա աղջկան հաջողվել է տնից փախուստի դիմել:
Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանամունքում նյութեր են նախապատրաստվում. աղջիկը հետաքննությանը հայտնել է նաև, որ ամուսնու հայրը՝ 51-ամյա Գ.Ն.-ն, իրենց տանը պարբերաբար իրեն ստիպել է իր հետ միասին պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել: