«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի ծառայություններով, հաղորդում է Daily Record-ը: Անգլիական ակումբը կձգտի ձեռք բերել 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին արդեն այս հունվարին: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ձմեռային տրանսֆերային գործարքների համար կստանա մոտ 100 միլիոն եվրո:
Սանդրոն «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել է, որ կցանկանար կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Իտալական ակումբը խոշոր առաջարկի դեպքում, չի խոչընդոտի տրանսֆերին:
Անցած ամռանը «Յուվենտուսը» մերժել էր «Չելսիի» 70 միլիոն եվրոյի առաջարկը, որն անգլիական ակումբն արել էր Սանդրոյի համար: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: