Սաակաշվիլիի դատի օրը դեռեւս չեն որոշել
Международные новостиԴեռեւս չի որոշվել իրավապահների կողմից ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու դատի օրն ու ժամը, դատախազները նյութեր են նախապատրաստում քաղաքական գործչին տնային կալանքի ենթարկելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու համար, Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
«Սաակաշվիլիին ձերբակալելեուց հետո դատախազները նյութեր են նախապատրաստում դատարան ներկայացնելու համար: Մեղադրանքի կողմը կմիջնորդի որպես խափանման միջոց տնային կալանքը կիրառել՝ էլեկտրոնային ապարանջանի կրմամբ: Անհրաժեշտ բոլոր նյութերի նախապատրաստումից հետո դրանք կփոխանցվեն դատարան, որը կորոշի խափանման միջոց ընտրելու դատական նիստի օրն ու ժամը»,- նշել է նա դեկտեմբերի 9-ին: