Դավիդ Դե Խեան պատմել է, թե ինչու չի բղավում թիմակիցների վրա
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան խոստովանել է, որ նախընտրում է թիմակիցների սխալները քննարկել հանդերձարանում, ոչ թե դաշտում:
«Թիմակիցների սխալի պատճառով կատարած սեյվից հետո նախընտրում եմ չբղավել նրանց վրա, այլ սպասել հանդերձարան գնալուն, որտեղ կարելի է քննարկել դա: Միշտ այդպիսին եմ եղել:
Դաշտում հանգիստ եմ, փորձում եմ նորմալ արձագանքել սխալներին: Քանի որ, եթե ես սխալվեմ, կնախընտրեմ՝ իմ վրա չբղավեն: Այդ պատճառով փորձում եմ վստահություն հաղորդել թիմակիցներիս: Ֆուտբոլում սխալվելը բնական երևույթ է»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է «Mirror»-ը: