Պատրաստում ենք «Բալկանյան» աղցան. Տոնական, համեղ, ախորժելի և հեշտ պատրաստվող ուտեստ
LifestyleՊատրաստում ենք «Բալկանյան» աղցան. Տոնական, համեղ, ախորժելի և հեշտ պատրաստվող ուտեստ
Բաղադրիչներ
Հավի կրծքամիս- 400գր
Պղպեղ- 3 հատ (կարմիր, կանաչ, դեղին)
Լոլիկ- 1 հատ
Պանիր- 250 գր.
Խոզապուխտ- 200-300 գր.
Խաշած ձու-3-4 հատ
Կարմիր պահածոյացված լոբի -1 տուփ
Մայոնեզ- 300գր.
Պատրաստումը
Լոբին խառնել մայոնեզին, լցնել ափսեի վրա: Կտրտած միսը խառնել մայոնեզին և լցնել լոբու վրա: Լոլիկը կտրտել խորանարդաձև: Պանիրն անցկացնել քերիչի խոշոր մասով: Խոզապուխտը բարակ կտրտել և խառնել մայոնեզին: Ձվի դեղնուցները և սպիտակուցները անցկացնել քերիչով: Բաղդրիչները հաջորդաբար լցնել իրար վրա: Վերջում աղցանը զարդարել կտրտած պղպեղի շերտերով:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը