Նարնջի բացառիկ օգտակար հատկությունները, բուժական նպատակով կիրառման ձևերն ու հակացուցումները, որոնց մասին քչերը գիտեն
LifestyleՆարինջը C վիտամինի լավագույն աղբյուր է: C վիտամինն օրգանիզմում կատարում է երկու կարևոր դեր.
1.ապահովում է իմունային համակարգի արդյունավետ գործունեությունը
2. կայունացնում է հոգեվիճակը:
Օրգանիզմում այս վիտամինի պակասն անհրաժեշտ է արագ վերականգնել: C վիտամինն օգտակար է երակների լայնացման և թութքի դեպքում, այն ամրացնում է արյունատար անոթները: C վիտամինի առկայությունը ենթադրում է առողջ լնդեր ու ամուր ատամներ: Մի կարևոր բան ևս. Cվիտամինի միջոցով կալցիումն արագորեն հասնում է օրգանիզմի անհրաժեշտ հատված: Նարինջը հարուստ է նաև կալիումով, որի պակասի դեպքում մարդը կարող է անընդհատ ունենալ գլխացավեր:
Նարինջը և նրա հյութը պետք է օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ. պետք չէ նարինջն ուտել օսլա պարունակող սննդամթերքի կամ քաղցրավենիքի հետ: Բարձր ջերմության ժամանակ որքան հնարավոր է շատ խմեք նարնջի հյութ: Նարինջն անփոխարինելի է գեր մարդկանց համար:
Հին աշխարհի բժիշկները այս արևադարձային պտուղները լայնորեն կիրառել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Օրինակ, նարնջի կեղևն օգտագործել են դողէրոցքի ժամանակ: Դողէրոցքով հիվանդներին հանձնարարվել է ամեն օր(օրական 2-3 անգամ) ընդունել նարնջի հաստ կեղևից ստացված փոշին:
Նարնջի հյութը դարեր շարունակ համարվել է լնդախտի դեմ լավագույն բուժամիջոցներից մեկը: Սակայն նարնջի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի, տասներկումատնյա աղու խոցի, բարակ աղիների խրոնիկական բորբոքման, ենթաստամոքսային գեղձի բորբոքման, գաստրիտի և ստամոքսահյութի բարձր թթվայնության ժամանակ: Այս հիվանդությամբ տառապողները նարնջի հյութ կարող են խմել հիվանդության թեթևացման ժամանակ: Նարնջի հյութը համարվում է ցածր կալորիականությամբ սնունդ:
Նիհարելու և ճարպակալումը կանխարգելելու նպատակով շաբաթվա ընթացքում խորհուդ է տրվում 2 օր ուտել նարինջ, հազարի աղցան և խմել ոչ քաղցր թեյ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը