Brent նավթն էժանացել է բարելի դիմաց մինչեւ 63,16 դոլար
ЭкономикаՆավթի գները երկուշաբթի նվազում են ԱՄՆ-ում նավթային գործող հորատման կայանքների թվի ավելացման տեղեկությունների ֆոնին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները էժանացել են 0,24 դոլարով (0,38 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,16 դոլարի: Նախորդ օրվա վաճառքի ավարտին թանկացել էր 1,2 դոլարով (1,93 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով 63,40 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով նվազել են 0,2 դոլարով (0,35 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,16 դոլարի: Ուրբաթ շուկայի փակվելու ժամանակ թանկացել էր 0,67 դոլարով (1,18 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով 57,36 դոլարի: