Թուրքիայի ՆԳ նախարարը սպառնացել է ընդդիմադիր կուսակցապետին. «Դու արդեն վերջացել ես»
Международные новостиԹուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն արձագանքել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատություններին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը սպառնացել է Քեմալ Քըլըչդարօղլուին՝ ասելով. «Դու վերջացել ես արդեն։ Դու տեղյակ չես թե ում ես ինչ ասում։ Քո ուղեղը չորացել է։ Եթե դուի քո ասածները չապացուցես, այստեղից կասեմ, որ դու աննամուս ես ու անպատիվ»,–ասել է ՆԳ նախարարը։
Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն օրեր առաջ հրապարակել էր օֆշորային գոտիներում Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչներին պատկանող բազմաթիվ ընկերություններ եւ միլիոնավոր դոլարների փոխանցումներ։
Դատախազությունը Քըլըչդարօղլուից պահանջել է ներկայացնել բոլոր փաստաթղթերը հիշյալ թեմայի հետ կապված։