Թուրքիայի քեմալականների առաջնորդը հայց է ներկայացրել ՆԳ նախարարի դեմ
Международные новостиԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել ներքին գործերի նախարար Սուելյման Սոյլուի դեմ: Պատճառը նախարարի կողմից հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հնչեցրած մտքերն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքն Անկարայի հանրապետական դատախազություն ներկայացրած դիմումի մեջ նշել է, որ Սուլեյման Սոյլուն հեռուստահաղորդման ժամանակ վիրավորել է իր պաշտպանյալին, զրպարտել է և սպառնացել:
Ընդդիմադիր գործիչը պահանջում է նախարարից իրեն վճարել 100 հազար թուրքական լիրա (շուրջ 26 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում: