Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: