Թոմաս Մյուլեր. Չեմ կարող ասել, որ «Բավարիան» դժգոհ է վիճակահանությունից
СпортՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որտեղ իր թիմը կհանդիպի թուրքական «Բեշիքթաշին»:
«Չեմ կարող ասել, որ մենք դժգոհ ենք վիճակահանությունից: Հուսով ենք, որ կկարողանանք շարժվել առաջ: Իհարկե, ցանկանում ենք անպայման հաղթել Մյունխենում:
Պատասխան խաղում ավելի զգույշ կգործենք: Հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է հաջող խաղալ երկու հանդիպումներում»,- գերմանացու խոսքն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը: