Թրամփի գլխին սև ամպեր են կուտակվում
АналитикаԱկնհայտ է, որ այս տեմպերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չի կարող վերընտրվել այդ պաշտոնում, երկրորդ ժամկետով: Ավելին, այս ժամկետն ավարտելը ևս կասկածի տակ է դրվում:
Ելնելով այդ հանգամանքից, Թրամփին պետք են կտրուկ քայլեր, որպեսզի կարողանա մարդու գաղափարի շուրջ միավորել ԱՄՆ քաղաքացիներին: Այդ հանգամանքը ստիպեց, որպեսզի այս էքսցենտրիկ անձնավորությունը էլ ավելի սրի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ: Լավ է, որ միայն նա չի կայացնում որոշումներ, այլապես, իր ոչ սթափ գործելաոճով նա աշխարհը կկանգնեցներ հերթական ճգնաժամի առաջ:
Թրամփի այդ ձեռնարկն այդքան հակադրության չարժանացավ ներսի ուժերի կողմից, որքան սանձվեց Չինաստանի կողմից, ով պարզապես ցանկություն չուներ իր սահմանների մոտ ունենալ միջուկային պատերազմ ու դա շատ պարզ հասկացրեց Թրամփին: Կարծում ենք, որ ապագայում չինական գործոնը դեռ շատ պատերազմների կկանխարգելի:
Տանուլ տալով կորեական պարտիան, Թրամփն անցում կատարեց մի կոնֆլիկտային գոտու, որտեղ ցանկացած պահի, առանց լուրջ ջանքերի, կարելի է պատերազմ սկսել: Նա Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց Երուսաղեմը: Սա բնական է, որ հնուց եկած և լրջագույն հարց է տարբեր կրոններ դավանող մի քանի ժողովուրդների միջև, որոնք մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց ռադիկալ մոտեցումն այս հարցի շուրջ:
Այս սկանդալը դեռ չի խամրել ու կարծես թե աշխարհի ուժային բոլոր բևեռները միավորվեցին Թրամթփի դեմ: Այժմ նա կարող է հայտնվել նոր, ավելի զգայական սկանդալի կենտրոնում: Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարական տա՝ հաշվի առնելով այն, որ Կոնգրեսի որոշ անդամների սեռական ոտնձգությունների մասին սկանդալները կարիերայի ավարտի են հանգեցրել:
Նա հիշեցրել է, որ սեատոր Էլ Ֆրանկենը «ճիշտ է համարել հրաժարական տալը»:
«Կա նախագահ, որին շատ կանայք մեղադրում են հարձակումների մեջ, որը տեսանյութում ասում է, որ ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամաբ: Միգուցե, նա ցանկանա մտածել այդ մասին», - ասել է նա:
Այս լուրերը պտտվում են Թրամփի անձի շուրջ դեռ 2016 թվականից: Ու նա կկանգնի բարդ խնդիրների առաջ, եթե դրանք ընթացք ստանան: ԱՄՆ-ն Չեխիան չէ, որպեսզի այդ երկրի քաղաքացիներն ուրախանան իրենց ծեր նախագահի սեռական առողջությամբ:
Մարիա Պախուցկայա