Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել
Международные новостиԹուրքիայի մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունների (ՀԺԿ) պատգամավորների միջև բյուջետային քննարկումների ժամանակ վիճաբանություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken! -ը:
ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մեհմեթ Մուշի ելույթից հետո խոսել են ընդդիմադիր քեմալական կուսակցության պատգամավորները, ում դուր չէր եկել Մուշի հայտարարությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի ելույթից հետո ՀԺԿ պատգամավորներից մեկը նրան «ուրացող» է անվանել: Ի պատասխան այդ հայտարարության՝ Սոյլուն դիմել է պատգամավորին՝ ասելով. «Ուրացողը կուսակցությանդ նախագահն է»:
Երկու կուսակցության պատգամավորների միջև վիճաբանություն է սկսվել: Մեջլիսի նախագահը փորձել է հանգստացնել պատգամավորներին, սակայն ձախողել է, ինչից հետո որոշում է կայացրել ընդմիջել նիստը: