Սերգեյ Լավրովը իր չին գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
Международные новостиՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարար Վան Ին քննարկել են Կորեական թերակղզու խնդիրը եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՉԺՀ արտաքին հարաբերությունների գերատեսչության հաղորդագրությանը:
Երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, Նյու Դելիում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարների 15-րդ հանդիպման շրջանակներում:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել Կորեական թերակղզում եւ Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ միջազգային օրակարգի՝ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - նշված է նախարարության կայքում:
Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության եւ փոխգործակցության հարաբերությունները շարունակաբար պահպանվում են բարձր մակարդակի վրա: «Կողմերը փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց հիմնական շահերը ներկայացնող հարցերում, սերտ արդյունավետ համագործակցություն են պահպանում միջազգային հարցերի շուրջ եւ դրական ներդրում կատարում նոր տեսակի միջազգային հարաբերությունների կառուցման համար», - հայտարարել է Չինաստանի նախարարը:
Չին նախարարը նաեւ հայտնել է հաջորդ տարի երկկողմ դիվանագիտական կապերի նախապատրաստման եւ երկկողմ հարաբերություններում էլ ավելի մեծ հաջողությունների գրանցման հարցում չինական կողմի պատրաստակամության մասին: