ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարում
ОбществоՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ ս.թ. դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել հղմամբ:
Հարցերի, համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝+374 10 294416: