«Ինտեր»-ը հետևում է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Sport Mediaset
Международные новостиՄիլանի «Ինտեր»-ը հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին և հույս ունի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Այդ մասին հաղորդում է Sport Mediaset-ը, ավելացնելով, որ 28-ամյա Մխիթարյանը շատ է համապատասխանում «Ինտեր»-ի խաղային սխեմային։
Ըստ աղբյուրի, միլանյան ակումբը շարունակում է փնտրել հարձակողական ոճի կիսապաշտպան։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպլետին ցանկանում է հրավիրել ստեղծագործ փլեյմեյքերի, որը կկարողանար գոլային փոխանցումներ մատակարարել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈՒ-ն ցանկանում է ձեռք բերել «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաո Մարիուին, որի դիմաց միլանյան ակումբը պահանջում է «կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Օրերս էլ Daily Star-ը հաղորդել էր, թ Մխիթարյանը ցանկանում է «Օլդ Թրաֆֆորդ»-ում իր ապագայի վերաբերյալ վերջնական զրույց ունենալ թիմի գլխավոր մարզչի Ժոզե Մոուրինյուի հետ:
Արդեն 7-րդ խաղն է, ինչ Հայաստանի հավաքականի ավագը չի հայտավորվում թիմի կազմում: