Կոնգոյում ավելի քան 400 000 երեխա կարող է մահանալ սովից. ՅՈւՆԻՍԵՖ
Международные новостиՄԱԿ-ը զգուշացրել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավելի քան 400 000 երեխա խստորեն թերսնված է և կարող է մահանալ մի քանի ամսվա ընթացքում, եթե անհապաղ միջամտություն չցուցաբերվի:
Ինչպես հայտնում է Agence France Presse-ը, կենտրոնական աֆրիկյան գերաղքատ հանրապետությունը խոցած խոցած ճգնաժամն առավել մեծ չափերի է հասել Քասայ շրջանում: Այս մասին վկայում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալները:
18 ամիս տևած բռնությունները, զանգվածային տեղահանությունները և գյուղատնտեսական արտադրանքի անկումը կործանարար ազդեցություն են գործել բնակչության ամենակրտսեր խավի վրա:
ՅՈւՆԻՍԵՖ-ի զեկույցում նշվում է, որ ավելի քան 400 000 թերսնված երեխա կարող է մահանալ 2018-ին, եթե անհապաղ նրանց առողջապահական և սննդային օգնություն չտրամադրվի: