Համաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը
Международные новостиՀամաշխարհային բանկը երկու տարի դադարեցնելու է նավթի եւ գազի նախագծերի ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը` ելույթ ունենալով Փարիզում կայացած «Մեկ մոլորակ» գագաթաժողովում, հաղորդում է AP-ն:
Համաշխարհային բանկը կդադարեցնի 2019 թվականից հետո հետախուզման եւ արդյունահանման (նավթի եւ գազի) նախագծերի ֆինանսավորումը, բացառությամբ ամենաաղքատ երկրների համար «բացառիկ հանգամանքների», որտեղ էներգիայի հասանելիության տեսանկյունից ակնհայտ օգուտ կա, եւ նախագծը համապատասխանում է Փարիզի Կլիմայի Համաձայնագրի պարտավորություններին: