ՀԱՄԱՍ-ը երրորդ ինտիֆադա է հայտարարել Իսրայելին
Международные новостиԳազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ իսլամական շարժումը ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո հայտարարել է երրորդ ինտիֆադա սկսելու մասին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շարժման մամլո խոսնակին, իսլամական շարժումը երրորդ ինտիֆադա է հայտարարել, որպեսզի ցույցերը շարունակվեն և ճնշում գործադրվի ԱՄՆ-ի վրա, որ վերջինս չեղարկի իր որոշումը:
Պաղեստինյան առաջին ինտիֆադան իսրայելական օկուպացիայի դեմ սկսվել է 1987-1991 թվականներին: 2000-ականներին սկսվել է երկրորդ ինտիֆադան, որի պատճառը իսրայելցի պաշտոնյաների այցն էր Տաճարի լեռ:
ՀԱՄԱՍ-ի հաղորդմամբ՝ ցույցերը շարունակվելու են Հորդանան գետի Արևմտյան ափին, Գազայում և Երուսաղեմում: