Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Այդ շրջանից մեր երկրի սահմանների ուղղությամբ մշտապես սպառնալիք է գալիս, կմիջամտենք երբ ցանկանանք, մուտք կգործենք շատ անսպասելի», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ներկայացուցչությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են համապատասխան դիմադրություն ցույց տալ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրին շրջանի վրա Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում:
Հիշեցնենք, որ Աֆրինի հարցը քննարկման է դրվել նաև վերջերս Սոչիում կայացած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին:
Շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն կպայքարի քրդական զինված խմբավորումների դեմ այնքան, մինչև իրենց երկրի տարածքում ու արտաքին սահմանների մոտ չմնա գեթ մեկ զինյալ: