Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել «Բեշիքթաշ»-ի առաջին թիմի կազմում
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երկար դադարից հետո հանդես է եկել «Բեշիքթաշ»-ի առաջին թիմի կազմում և դարձել է գոլի հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Թուրքիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բեշիքթաշ»-ը պատասխան խաղում ոչ-ոքի` 1:1 է խաղացել «Մանիասպոր»-ի հետ:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով երկար ժամանակ հանդես չէր գալիս հիմնական թիմի կազմում, եղել է «Բեշիքթաշ»-ի մեկնարկային կազմում: Խաղի 15-րդ րոպեին նա դարձել է հրաշալի գոլի հեղինակ, սակայն 37-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: