Պորոշենկոն ինձ վարչապետի պաշտոնն էր առաջարկել. Սաակաշվիլի
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել էր երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին նա ասել է Zikհեռուստաալիքի եթերում:
«Ես միանշանակ պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի նորմալ կառավարությունում: Ես ոչ մի սոուսով չեմ առաջադրվի Ուկրաինայի նախագահ»,- ասել է Սաակաշվիլին:
Քաղաքական գործիչը դարձյալ կրկնել է, որ Ուկրաինան պետք է կառավարի միայն էթնիկ ուկրաինացին, իսկ կառավարությունում «կարող են տարբեր մարդիկ աշխատել՝ կախված Ուկրաինայի պահանջմունքներից»:
Նա նաեւ հայտնել է, որ Պորոշենկոն իրեն արդեն առաջարկել է ղեկավարել կառավարությունը: «Բայց նրան կտրուկ մեժմամբ եմ պատասխանել: Նա ամբողջ ժամանակ ակնարկում էր, երեւի Յացենյուկին, որ ես հաջորդ վարչապետն եմ, բայց երբ իմացա, որ նա ակնարկում է, ասացի. Պյոտր Ալեքսեեւիչ, մի՞թե Դուք դա ասում եք: Նա ասում է՝ իսկ ինչու ոչ: Ես ասացի՝ ոչ»,- նշել է «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդը:
Հշեցնենք, որ Սաակաշվիլիին դեկտեմբերի 5-ին ձերբակալել էին հանցավոր կազմակերպությունների անդամներին աջակցելու եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու քրեական գործի շրջանակում: Սակայն նրան կողմնակիցները իրավապահներից ազատել էին:
Ավելի ուշ Սաակաշվիլիին կրկին ձերբակալել էին եւ տեղափոխել քննչական ժամանակավոր պահման մեկուսարան, սակայն երկուշաբթի դատարանը չի բավարարել դատախազության միջնորդությունը նրան շուրջօրյա տնային կալանքի մեջ պահելու մասին, որից հետո նա ազատ է արձակվել: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն խոստացել է դատարանի որոշումը բողոքարկել: