Ականապայթյունային վնասվածք ստացած Արթուր Դանիելյանի վիճակը միջին ծանրության է, դրական միտումներով
ОбществоՀայաստանի սահմանի մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք ստացած շարքային Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին ծանրության է, դրական միտումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիս արևելյան հատվածում դեկտեմբերի 11-ին մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):