Թիլերսոնը հայտնել է, թե երբ է ԱՄՆ դեսպանատունը տեղափոխվում Երուսաղեմ
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի ոչ շուտ, քան երեք տարի անց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Times of Israel-ը:
«Դա այնպիսի բան չէ, որ կարող է արագ տեղի ունենալ: Հավանաբար ոչ շուտ, քան երեք տարի անց. դա շատ հավակնոտ քայլ է», - ասել է Թիլերսոնը:
Ավելի վաղ Երուսաղեմի գործերով նախարար Զեեւ Էլկինը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին մի քանի տարի կպահանջվի նոր դեսպանատան համար հողատարածք գտնելու եւ անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան նոր շենք կառուցելու համար: Նա հույս է հայտնել, որ աշխատանքները կիրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման մասին եւ հանձնարարել է Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը: Այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում: