Էրդողանի անվան համալսարանում ընթրիքից հետո 473 ուսանող թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց
Международные новостиԹուրքիայի Ռիզե նահանգում գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալասարանում դեկտեմբերի 12–ի երեկոյան ընթրիքից հետո բազմաթիվ ուսանողներ թունավորման ախտանիշերով տեղափոխվել են հիվանդանոց։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի անունը կրող համալսարանի ուսանողները թունավորվել են համալասարանի ճաշարանում ընթրիքից հետո։
Ռիզե նահանգի առողջապահության վարչությունը դադարեցրել է ճաշարանի աշխատանքը կազմակերպով ընկերության լիցենզիան եւ այն այլ ընկերության է հանձնել։
Նշվել է, որ ճաշարանում մատուցված ընթրիքից նմուշներ են ուղարկվել փորձաքննության, որի արդյունքի հիման վրա կորոշվի ինչ քայլեր են ձեռնարկվելու ճաշարանի աշխատանքը կազմակերպած ընկերության դեմ։