«Գազպրոմ Արմենիա»-ն նախատեսվում է Վրաստանի տարածքում գտնվող գազատարների տեղափոխում ՀՀ տարածք
ЭкономикаԱռաջիկա երեք տարիներին «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է Վրաստանի տարածքում գտնվող գազատարների տեղափոխում ՀՀ տարածք:
«Նոր մայրուղային գազատարների կառուցումն իրականացվում է անվտանգության նկատառումներով: Խոսքը գնում է 700 մմ և 1000 մմ տրամագծով գազատարների մասին, որոնք գտնվում են Վրաստանի տարածքում: Մենք, որպեսզի կարողանանք իրականացնել «Գազպրոմ Արմենիա»-ին հասանելիք գործառույթները, պարտադիր դրանք պետք է տեղափոխենք ՀՀ տարածք, որի ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում»,- ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Հրանտ Թադևոսյանը:
Խոսքը գնում է Կարմիր Կամուրջ-Ալավերդի Dպ-700 և Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ Dպ1000 գազատարների մասին: Ընկերության ղեկավարի խոսքով` այդ գազատարները կառուցվել են 1992 թվականից հետո, երբ փոխվեց դեպի Հայաստանի Հանրապետություն գազամատակարարման մուտքը: «Ներկայում գազատարները գտնվում են սահմանին մոտ ականապատված տարածքում, որոնց շահագործումը բարդ է»,-ավելացրեց Հրանտ Թադևոսյանը:
Նոր մայրուղային գազատարների կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 8 միլիարդ 370 մլն դրամ: