Իրանը պատրաստ է աջակցել Եմենում հրադադարի հաստատմանը
Международные новостиԹեհրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Եմենում անհապաղ հրադադարի հաստատմանն ուղղված յուրաքանչյուր քայլի, ինչպես նաև օգնել միջեմենյան երկոխոսության կայացմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Մեր հավաքական պատասխանատվությունն է վերջ դնել մղձավանջին, որը Եմենում տիրող պատերազմն է: Մենք ողջունում ենք այն դիրքորոշումը, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, մենք պատրաստ ենք աջակցել անհապաղ հրադադարի հաստատմանը, հումանիտար օգնության տրամադրմանն ու միջեմենյան երկխոսությանն ուղղված ցանկացած քայլի», - գրել է իրանցի նախարարը Twitter-ում:
Եմենում 2014-ից ի վեր շարունակվում ՝ զինված հակամարտությունը, որին մի կողմից մասնակցում են «Անսար Ալլա» շիա շարժման անդամ հանդիսացող հուսիթ ապստամբները, որոնք հավատարիմ են նախկին նախագահին մյուս կողմից՝ կառավարական զորքերն ու աշխարհազորայինները, որոնք հավատարիմ են ներկայիս նախագահին: Վերջիններիս օդային և ցամաքային պայքարում աջակցում է Սաուդյան Արաբիան: