Ստամբուլում Իսլամական համագործակցության համաժողովին 56 երկրներից միայն 16 առաջնորդ է մասնակցում
Международные новостиԵրուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրները արտահերթ համաժողովի կոչից հետո հավաքվել են Ստամբուլում։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան համաժողովին 56 անդամ երկրներից ընդամենը 16 երկրի առաջնորդ են մասնակցել։
ԻՀԿ-ի արտահերթ համաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Իրանի, Քուվեյթի, Քաթարի, Պաղեստինի, Բրունեի, Ինդոնեզիայի, Աֆղանստանի, Գվինեայի, Լիբանանի, Սուդանի, Հորդանանի, Եմենի եւ Թուրքիայի առաջնորդները։
Նշենք, որ ԻՀԿ–ում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը բոլորին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք։