Մոուրինյո. Չեմպիոնական մրցավազքը կավարտվի միայն մայիսին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ տնային հաղթնաակը նվազագույն հաշվով:
«Ուրախ եմ, որ վաստակեցինք 3 միավոր: «Բորնմութը» հեշտ մրցակից չէ: Եթե կարողանայինք խփել երկրորդ գոլը, ամեն բան ավելի հանգիստ կլիներ մեզ համար: Մրցակիցը մեկ օր ավելի էր հանգստացել եւ ուներ ավելի թարմ տեսք: Վերջին 15 րոպեներին հյուրերը ճնշում էին գործադրում մեր դարպասի վրա: Դերբիից հետո մեզ մոտ հոգնածություն էր նկատվում:
Ենթադրում եմ, որ չեմպիոնական մրցավազքը կավարտվի միայն մայիսին, իսկ առջեւում «Վեստ Բրոմվիչի» դեմ բարդ հանդիպումն է: Եթե ամեն բան պարզ լիներ, ապա ես արձակուրդի կմեկնեի Լոս Անջելես կամ Բրազիլիա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Պրմեյեր լիգայի նախորդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած տնային պարտությունից հետո Մոուրինյոն հայտարարել էր, որ չեմպիոնական մրցավազքը, հավանաբար, ավարտվեց:
Հենրիխ Մխիթարյանը դարձյալ բացակայում էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 8 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: