Վենեսուելան հայտնվել է «հիպերարժեզրկման» փուլում
Международные новостиՎենեսուելայի առևտրաարդյունաբերական պալատների ու ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Կառլոս Լասարաբալը հայտարարել է, որ երկիրն այժմ գտնվում է հիպերարժեզրկման փուլում:
«Սա դրամատիկ զարգացում է, քանի որ բոլորիս նույն կերպ զրկում է կապիտալից, իսկ նախագահն ամեն տարի 900%-ով ավելացնում է լիկվիդայնության ծավալը, ինչն արժեզրկման համար գլխավոր «վառելիքն» է»,-մեջբերում է պաշտոնյայի խոսքը ria.ru-ն:
Լասարաբալը նշել է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունները հարվածում են բիզնեսին՝ ստիպելով 50%-ով իջեցնել գները, ինչի հետևանքով բազմաթիվ գործարարներ կանգնում են սնանկացման եզրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017թ. Վենեսուելայում արժեզրկման մակարդակը գերազանցել է 1300%-ը: