Պուտինը պատասխանել է ընտրություններում «իրեն հավասար» մրցակցի բացակայության մասին հարցին
Международные новостиՄոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը, որին մասնակցում են ավելի քան հազար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՌԴ նախագահին առաջին հերթին հարցրել են, թե ինչպիսին է իր պատկերացմամբ այն Ռուսաստանը, որին նա ձգտում է, և ինչպիսին է այն տեսնում իր նախագահության վերջում՝ կրկին ընտրվելու պարագայում:
Պուտինը հայտնել է, որ այն Ռուսաստանը, որին նա ձգտում է, պետք է լինի զարգացած, ժամանակակից և ճկուն քաղաքական համակարգով:
Պուտինը հավելել է, որ իր ու իր թիմի հիմնական թիրախը հանդիսանալու է ենթակառուցվածքների, տնտեսության, առողջապահության զարգացումը, որոնք միտված կլինեն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եկամուտների ավելացմանը:
Այն հարցին, թե ինչու Ռուսաստանում Պուտինի իշխանության երկար տարիների ընթացքում այդպես էլ չհայտնվեցին իր համար լուրջ մրցակիցներ և որքանով է ճիշտ նման պայմաններում կրկին գնալ ընտրության՝ Պուտինը պատասխանել է. «Ես չպետք է ինձ մրցակիցներ ընտրեմ»։
«Երբ մենք խոսում ենք ընդդիմությունից, կարևոր է ոչ միայն աղմկել հրապարակներում, այլև ինչ-որ առաջարկել»,- ասել է Պուտինը։