Հոնդուրասում ցրտից 3 մարդ է մահացել. լրատվամիջոցներ
Международные новостиՀոնդուրասի երեք քաղաքացիներ մահացել են այդ երկրի համար անսովոր ցուրտ եղանակային պայմանների պատճառով, այս մասին հայտնում է РИА Новостиգործակալությունը՝ հղում անելով հոնդուրասյան մամուլին:
Երկու հոգի մահացել է Ինտիբուկա վարչական շրջանում, ևս մեկը՝ Կոպանում: Մարդկանց մարմինները գտել են փողոցներում, ենթադրվում է, որ մահվան պատճառ է դարձել ցրտահարությունը:
Այժմ Հոնդուրասում օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +8 աստիճան, ինչն անսովոր ցածր ջերմաստիճան է կենտրոնամերիկյան այս երկրի համար: Նշվում է նաև, որ գիշերը ջերմաստիճանը նվազում է մինչև +2-+3:
Բարդ իրավիճակում են հայտնվել նաև հարևան Մեքսիկայի բնակիչները, որտեղ մի շարք շրջաններում նման ցրտի նույնպես սովոր չեն: Թեև երկրի հյուսիսային ու կենտրոնական շրջաններում բնակիչները քիչ թե շատ սովոր են տարվա այդ շրջանի ցուրտ եղանակին՝ երկրի բազմաթիվ հատվածներում նման ցուրտն անսովոր է, իսկ մարդկանց տներն ապահովված չեն համապատասխան ջեռուցմամբ: Այդպես, օրինակ, կենտրոնական Սակատեկաս նահանգում ջերմաստիճանն իջել է մինչև -15,4 աստիճան, ինչը ռեկորդային ցուցանիշ է այդ տարածքի համար: