Կառավարությունը զինվորական ծառայությունից տարկետում տվեց երեք ֆուտբոլիստի
ОбществоԿառավարության որոշմամբ 3 ֆուտբոլիստ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացավ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագիծը ներկայացրել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Բեռլիներ Դինամո»-ի և Հայաստանի Մ 19 հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Փիլումյանը, ազգային հավաքական հրավիրված «Մորդովիա»-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը և Մոսկվայի «Արարատ»-ի ու Մ19 ընտրանու խաղացող Ալբերտ Մնացականյանը մինչև 2020 թվականը տարկետում ստացան:
Ֆուտբոլիստները հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: