Շախմատի պատանիների հավաքականը պարտվել է Օլիմպիադայի 4-րդ տուրում
СпортՀայաստանի շախմատի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանում ընթացող Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելով Իրանի թիմի հետ պարտվել է 1:3 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը: Պարտություն են կրել Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 4 միավոր և 12-րդ տեղում է:
Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանը ներկայացել է 3 թիմով: Յուրաքանչյուր հավաքական բաղկացած է 4 հիմնական խաղացողներից և մեկ պահեստային մասնակցից, ընդ որում, մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում: