ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել
Международные новостиԱմերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, LRASM կոչվող հրթիռների փորձարկումը հաջող է անցել:
Փորձարկումների ժամանակ ԱՄՆ օդուժին պատկանող B-1B ռմբակոծիչներից երկու LRASM տեսակի հրթիռ է արձակվել՝ խոցելով մի քանի ծովային թիրախ:
LRASM հրթիռի թռիչքի հեռավորությունը կկազմի ավելի քան 900 կմ, ինչը երեք անգամ ավելի մեծ է, քան գործող Harpoon հրթիռինը: Մեկ հրթիռը կարող է ամբողջությամբ ոչնչացնել հակառակորդի նավը:
2017-ի հուլիսին Պենտագոնը հայտարարել է ամերիկյան ռազմաօդային և ռազմածովային ուժերի ինքնաթիռների համար 23 LRASM հրթիռ ձեռք բերելու մասին: Հրթիռները սպառազինման կազմում կհայտնվեն 2018թ.: