ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին
Международные новостиԵՄ-ի երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում հաստատել են անցումը հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլին:
Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել Է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի վերջին նստաշրջանի սկսվելուց հետո, որը նվիրված Էր Brexit-ին: «Ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին»,-ասել Է նա:
Եվրահանձնաժողովը եւ Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ին հայտարարել են հանրակցությունից Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունների առաջին փուլի ավարտվելու մասին: Երկրորդ փուլը նվիրված կլինի երկամյա անցումային ժամանակաշրջանի պայմաններին, որն սկսվելու 2019 թվականի մարտի 29-ից (Brexit-ի օրը), եւ Բրյուսելի ու Լոնդոնի միջեւ ապագա առեւտրական համաձայնագրի սկզբունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: