Պուտինը հանձնարարել է շնորհակալություն հայտնել Սիրիայում իր անվտանգությունն ապահովող զինծառայողներին
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շնորհակալություն հայտնել զինծառայողներին, որոնք դեկտեմբերի 11-ին Սիրիա այցի ժամանակ ապահովել են իր անվտանգությունը: Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտարարել բոլոր զինծառայողներին, որոնք մասնակցում էին ՌԴ ԶՈՒ գլխավոր հրամանատարի անվտանգության ապահովմանը դեկտեմբերի 11-ին Սիրիայում Հմեյմիմ ավիաբազա այցելության ժամանակ»,- ասել են գերատեսչությունից: