Լեհաստանում մտադիր են արգելել կիրակնօրյա առևտուրը
Международные новостиԼեհաստանում պատրաստվում են աստիճանաբար հրաժարվել կիրակնօրյա առևտրից: Корреспондент-ի փոխանցմամբ՝ կիրակնօրյա առևտուրը վերացնելու օգտին քվեարկել է Լեհաստանի Սեյմը:
Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր լեհական խորհրդարանի ստորին պալատի կողմից: Գործընթացը կիրականացվի երեք փուլով:
2018-ի մարտի 1-ից առևտրի կենտրոններին և սուպերմարկետներին կարգելվի աշխատել միայն ամսվա առաջին և վերջին կիրակի օրերին: Հետագայում՝ 2019-ի հունվարի մեկից սկսած, առևտուրը կթույլատրվի միայն ամսվա վերջին կիրակին:
Վերջին փուլում՝ 2020 թվականին կիրակնօրյա առևտուրը պետք է ամբողջությամբ վերանա: Բացառության կարգով խանութներին թույլ կտան աշխաետել տարվա մեջ 4 կիրակի, ինչպես նաև Սուրբ Ծննդից և Զատիկից առաջ: