Գագիկ Ծառուկյանի ազգանվեր գործունեությունը շարունակվում է
АналитикаԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք երկրների պահպանողական և ռեֆորմիստական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու տարբեր երկրների խորհրդարանների պտգամավորներ այցելեցին Արցախ: Երկու տասնյակից ավել արտերկրյա պատգամավորներն, ինչպես նաև Ծառուկյան խմբակցության պատգամավորները Արցախում հանդիպումներ ունեցան Ազգային ժողովում, այնուհետ նախագահ Բակո Սահակյանի նստավայրում: Այնուհետ շրջեցին Ստեփանակերտում, ճաշակեցին Արցախի բրենդը դարձած ժինգյալով հացը:
Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած այս քայլը ևս մեկ անգամ փաստում է, որ ազգային կարևորության հարցերում Ծառուկյանը ունի շատ հետևողական վերաբերմունք: Հասկանալի է, որ նմանատիպ իրավիճակում, երբ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը գտնվում է ամեն պահի վերսկսվելու վիճակում, նմանատիպ մակարդակի դիվանագիտական քայլը, շատ կարևոր է, ավելին, բացառիկ է հայոց նորագույն պատմության մեջ իր ծավալով և նշանակությամբ:
Կարևոր է նաև, որ Եվրոպայի ազդեցիկ քաղաքական գործիչները, պատգամավորներն ու մտավորականները իրենց աչքերով են տեսնում Արցախի առօրյա կյանքը, կարողանում են հարցեր քննարկել երկրորդ հայկական պետության ղեկավարության հետ: Գագիկ Ծառուկյանը, որպես գործի մարդ, շատ լավ հասկանում է, որ մի բան է քարոզչական մակարդակում Արցախի մասին Եվրոպայի քաղաքական շրջանակների ձևավորված պատկերացումը, մեկ այլ բան է, երբ այդ պատկերացումը ձևավորվում է կոնկրետ տեղում, երբ պատգամավորներն իրենց աչքով են տեսնում ու ռեալ գնահատում իրավիճակը:
Սա Գագիկ Ծառուկյանի հերթական ու շարունակական նախաձեռնություններից մեկն է, երբ օգտագործելով իր անձնական և արտաքին քաղաքական կապերը, նա փորձում է դրանք ծառայեցնել ազգային անվտանգության հիմնախնդիրներին:
Մեր երկիրը հե՛նց այսպիսի առաջնորդների կարիք ունի...
Սարգիս Ավետիսյան