Գագիկ Ծառուկյանն իր անձական կապերն ու հարաբերություններն օգտագործում է ի շահ Հայաստանի և Արցախի
БлогՍմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանում կայացավ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի «Երևան - 2017» համաժողովը, որը կրում էր «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» խորագիրը։ Համաժողովը նշանակալից էր թե՛ իր մասնակիցների հսկայական քանակով և թե՛ հագեցած օրակարգով։ Համաժողովը կայացավ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերի շնորհիվ։ Դեռ նոյեմբերի սկզբին Բրյուսելում կայացած համաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանը առաջարկել էր, որպեսզի հաջորդ համաժողովը անցնի Երևանում, ինչը այսօր արդեն իրականություն է։
Համաժողովի իր ելույթում Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ, Եվրոպայի Խորհրդարանի փոխխոսնակ Յան Զահրադիլը շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին համաժողովը Երևանում ըստ արժանվույն կազմակերպելու համար։ «Մենք շատ ուրախ ենք, որ հուսալի գործընկեր ենք գտել հայկական քաղաքական դաշտում ի դեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Մենք դիտարկում ենք նրան որպես հայկական քաղաքական դաշտի հզոր խաղացող», իր ելույթում նշեց Յան Զահրադիլը։
Երևանում կայացած համաժողովը իսկապես նշանակալի քաղաքական իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում, որն ավելի է կարևորվում հատկապես վերջերս ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կոտեքստում։ Համաձայանգրով Հայաստանը մի քանի քայլով ավելի է մոտենում Եվրոպային, սակայն մի բան են ստորագրված համաձայնագրերն եւ հռչակագրերը, մեկ այլ բան այդ ուղղությամբ արվող իրական քայլերն ու ծրագրերը։ Հենց այս սկզբունքով է մշտապես առաջնորդվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը միշտ խոսքը համատեղել է գործի հետ։ Բավական է միայն նշել, անցկացված համաժողովը բացառապես նրա ջանքերի արդյունքն է, հետևաբար Գագիկ Ծառուկյանn իր իսկ նախաձեռնությամբ ավելի է ամրապնդում Հայաստանի և Եվրոպայի միջև կապերը։
Գագիկ Ծառուկյանը մշտապես հիմնվել է մաքուր և պարզ մարդկային հարաբերությունների վրա և հենց դրանց վրա է կառուցել երկարատև ու խոստումնալից ծրագրեր, օգտագործելով իր անձնական կապերն ի նպաստ Հայաստանի։ Այս անգամ ևս բացառություն չէր և Երևանում անցկացված համաժողովից հետո Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիտների դաշինքի մեծաքանակ պատվիրակությունը Գագիկ Ծառուկյանի շնորհիվ այցելեց Արցախ՝ տեղում ծանոթնալու Արցախին, Արցախի ժողովրդի կենցաղին և խաղաղասիրությանը։ Պատվիրակության անդամները հմայված էին Արցախով և Արցախի բնակչությամբ և նշեցին, որ ոչ մի կերպ չեն կարող Արցախը ասոցացնել պատերազմի, հակամարտության գոտու հետ։ Նրանցից յուրաքանչյուրը իր երկրում հետագայում կներկայացնի Արցախը այնպիսին, ինչպիսին տեսավ և ճանաչեց, ինչը նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը մեծ և նշանակալի քայլ կատարեց աշխարհում Արցախի ճանաչողությունը մեծացնելու ուղղությամբ։
Ի դեպ, այս օրերին տեղեկություններ հրապարակվեցին,որ Եվրոխրհրդարանի պատվիրակներից զատ, Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էին նաև արաբական աշխարհի մի շարք հայտնի գործիչներ։ Այս այցը կարող է հետագայում ունենալ լուրջ տնտեսական հեռանկարներ Հայաստանի համար, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Գագիկ Ծառուկյանն իր անձնական հեղինակությունն ու հարաբերություններն օգատգործում է ի շահ Հայաստանի և Արցախի։ Սա նաև ազդակ է մյուս գործիչների համար, որ խոսքը մշտապես պետք է զուգակցվի գործով, մի բան, որը միշտ բնորոշել է Գագիկ Ծառուկյանի գործունեությունը։