Ռոմարիոն հավակնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնին
СпортԿատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռոմարիոն պատրաստվում է առաջադրվել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Ինչպես փոխանցում է «Սպորտ-Էքսպրես»-ը, 51-ամյա նախկին ֆուտբոլիստն ընդգծել է, որ կպայքարի կոռուպցիայի դեմ, ինչը հասել է մեծ մասշտաբների:
«Շատերն ինձ հարցնում են՝ արդյոք կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնին կհավակնեմ: Իմ պատասխանն այո է, ես կառաջադրվեմ: Ես ունեմ բոլոր հնարավորությունները դրա համար: Իմ ավանդը ֆուտբոլում ինչպես դաշտում, այնպես էլ դրանից դուրս թույլ է տալիս ինձ դա անել»,- ասել է Ռոմարիոն:
Դեկտեմբերի 15-ին ՖԻՖԱ-ն 90 օրով կոնֆեդերացիայի նախագահ Մարկո Պոլո դել Ներոյին արգելել է զբաղվել ֆուտբոլի հետ կապված գործությամբ: ԱՄՆ իշխանությունները նրան մեղադրում են փողերի լվացման մեջ: