Համացանցում հրապարակվել է Ամալ Կլունիի աշակերտական լուսանկարը
Lifestyle37-ամյա Ամալ Կլունիի դպրոցական կամ մանկության տարիների ոչ մի լուսանկար համացանցում հրապարակված չէր: Սակայն արևմտյան լրատվամիջոցները փնտրել և արխիվից գտել են Ամալ Կլունիի աշակերտական լուսանկարներից մեկը: Orer.am- ը կներկայացնի մանրամասները.

Խմբակային լուսանկարը կատարվել է 1996թ.-ին միջնակարգ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Այդ ժամանակ ապագա իրավաբանն ընդամենը 17 տարեկան էր: Dr Challoner's High աղջիկների համար նախատեսված դպրոցի համեստ հագնված աշակերտուհին լուսանկարում ներկայանում է կարմիր բլուզով, մազերն ուսերին թափված և հաճելի ժպիտով:

Ի դեպ,երբ Ամալն ավարտում էր դպրոցը, Կլունին արդեն աստղ էր և հայտնի «սրտակեր»: Դերասանը 35 տարեկան էր, նկարահանվում էր «Շտապ օգնություն» հեռուստասերիալում և հանդիպում էր իրավաբանական ֆակուլտետի մեկ այլ ուսանողուհու՝ Սելին Բալիտրանի հետ: Սիրավեպը սկսվել էր, առաջին կնոջից՝ Տալիա Բոլսմանից ամուսնալուծվելուց հետո:
Դպրոցն ավարտելուց հետո, Ամալն ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Սենտ-Հյու կոլեջը: Ընկերները հիշում են, որ Ամալը չափից ավելի աշխատասեր էր, շատ էր սիրում զրուցել քաղաքականությունից: Աշխատասիրությունը տվեց իր պտուղները. Ամալն ընդունվեց Նյու-Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2004թ.-ին նա արդեն աշխատում էր ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, իսկ 6 տարի անց պաշտոն ստացավ Doughty Street Chambers իրավաբանական ընկերությունում: