Ի՞նչ անել, կանխելու համար մազերի էլեկտրականացումը
LifestyleԱյնպես անել, որպիսի մազերն այլևս չէլեկտրականանան, ավելի պարզ է, քան կարող է թվալ: Ձմռանը, երբ հանում ենք գլխարկը կամ նեղ վզով բլուզն, անմիջապես մազերն էլեկտրանանում են: Պատճառը չոր օդն է, շփումը, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները: Ինչպես շտկել իրավիճակը, կներկայացնի Orer.am-ը.
House of Fame գեղեցկության սրահի հայտնի ոճաբան Եկատերինա Անֆիլովան բացատրում է, թե ինչպես կարելի է խուսափել այդ երևույթից. եթե ձեր մազերը բարակ են, ապա պետք չէ օգտագործել բնական մազից պատրաստված սանր: Անկախ նարնից, թե ինչ տիպի են ձեր մազերը, սանր գնելիս, փնտրեք «անտիստատիկ» նշումը: Tangle Teezer խոզանակները հաստատ չեն հիասթափեցնի ձեզ:
![]()
Ձմռանն օգտագործեք խոնավեցնող շամպուն և բալզամ: Չոր և ջրազրկված մազերն ավելի հաճախ և ուժգին են էլեկտրականանում: Խուսափու՞մ եք չլվացվող խնամքի միջոցներից, ինչպիսին են սփրեյը, մուսը, մազերի համար նախատեսված ժելեները, զուր, քանի որ նրանք կանխում են մազերի էլեկտրականացումը: Տուփերի վրա փնտրեք anti-frizz նշումը: Մազերը հարդարելիս և սանրվածք կատարելիս օգտագործեք ֆիքսող սփրեյ և ձեր մազերը հաստատ չեն էլեկտրականանա: