«Բավարիայի» կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ
СпортՀարձակվողական ոճի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը նոր պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ:
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆրանսիացու նոր պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք, որ Կոմանը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: